09:16 , 6 նոյեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի 91 ՍՍ 091 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյանի թունելի սկզբնամաս մտնելիս նշված ավտոմեքենայով բախվել է թունելի բաժանարար բետոնին, պոկել ցուցանակը և այնուհետև բախվել թունելի պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացել է խոշոր հրդեհ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածում ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկնության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցներն ու կարճ ժամանկում վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վարորդին տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ժամանել են նարև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները: Մեքենան ամբողջովին այրվել է:














Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ