«Առավոտ». Մրցավարին ծեծած մարզչի գործը կգնա Հատուկ քննչական ծառայություն


09:08 , 6 նոյեմբեր, 2013

«Ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ, Ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ ՝ «Տիտան» թիմը մարզչի և ներկայացուցչի անվայել պահվածքի պատճառով հեռացվել է մրցումներից։

Մեր տեղեկություններով, երկու օր է՝ ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվում անվտանգության «տիտան» Գագիկ Հովհաննիսյանը, սակայն նա դեռ չի ներկայացել բաժին։ Ի դեպ, անցյալ տարվա մրցումների ժամանակ, Գ.Հովհաննիսյանը փորձել է դարձյալ իր պահվածքով ստվերել մրցումները, սակայն այն չի հաջողվել։ Ռուբեն Եսայանը, ըստ նախնական տեղեկությունների, ստացել էր բթոսկրի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այս գործը կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։