«Ժողովուրդ». Դավիթաշենում 76-ամյա սկեսրայրը փորձել է կացնով սպանել հարսին և թոռանը


08:37 , 6 նոյեմբեր, 2013

«Նոյեմբերի 2-ին, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, արտառոց դեպք է տեղի ունեցել Դավթաշեն վարչական շրջանում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տանը վիճաբանել են հարսը, սկեսրայրը և թոռնիկը։ 76-ամյա Միրզան փորձել է կացնով սպանել հարսին և թոռանը, նա, կոտրելով տան պատուհանները, հարվածել է հարսին, որը լուրջ վնասվածքներ է ստացել։ Իրավիճակն այնքան է թեժացել, որ հարևանները չեն կարողացել հանդարտեցնել կողմերին։ Ստիպված գործին խառնվել են ոստիկանները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։