Խոշոր նավերը 2014-ի նոյեմբերից չեն կարող մտնել Վենետիկի կենտրոնական ջրանցքներ


08:08 , 6 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել 2014-ի նոյեմբերից արգելել Վենետիկի կենտրոնական ուղիներով մի քանի հազար տոննա կշռող նավերի մուտքը: 

Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները՝ նախարարների խորհրդի ընդունած որոշումը նախատեսում է ավելի քան 94 հզ. տոննա կշռող նավերի մուտքի արգելք: 

2014-ի հունվարից սահմանափակումներ կսահմանվեն նաև Ջուդեք ջրանցքի համար, որտեղով արդեն չեն կարողանա անցնել ավելի քան 40 հզ. տոննա կշռող նավերը՝ հաղորդում է RIA Novosti-ին: 

Սեպտեմբերին Վենետիկում բողոքի ակցիա էր տեղի ունեցել այն բանի դեմ, որ ուղևորատար նավերն անցնում են Վենետիկի կենտրոնական նեղուցներով: Ակտիվիստները հայտարարել են խորտակման վտանգի մասին, որոնք կարող են հանգեցնել մարդկային կորուստների, քանի որ նավերն անցնում են անմիջապես շինությունների կողքով: