Համախմբվե՛ք Շանթի ազատության գաղափարի շուրջ. նա միացել է բոլորի շարժմանը


06:36 , 6 նոյեմբեր, 2013

Շանթը ճիշտ վարվեց: 
Նա ստեղծեց ընդդիմադիր ուժերի համախմբման առիթ: 
Իրեն ընդդիմադիր համարող ցանկացած ուժ և ցանկացած անհատ մարդ հիմա պիտի ունենա մեն մի կարգախոս՝ Ազատություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին:
Համախմբվե՛ք Շանթի ազատության գաղափարի շուրջը: Նա պայքարել է բոլոր ընդդիմադիրների հետ համատեղ, երբեք կողքի քաշված չի կանգնել ու չի ասել` այս մեկը իմ գաղափարներին նման գաղափարներ է հայտարարում, գնամ միանամ, այս մյուսը՝ ոչ, չեմ միանա: Նա միացել է բոլորի շարժմանը:
Շանթի ազատության համար պայքարը կարող է համախմբել ու նույն գաղափարի բերել բոլոր ընդդիմադիրներին: 

Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին: