Է. Շարմազանով Ոստիկանին հայհոյելը «լավ տղայություն» չէ.


23:57 , 5 նոյեմբեր, 2013


A1plus.am-ը գրում է.

«Այն քաղաքացին, այն երկիրը, որը դանակ է բարձրացնում իր ոստիկանի վրա, այդտեղից ժողովրդավարության հոտ չի գալիս»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին;

ՀՀԿ խոսնակը կոչ է անում տարբերել միմյանցից ազատությունը, ժողովրդավարությունն ու անարխիան. «Մեր ոստիկանը դա մեր ազգակիցն է, մեր քաղաքացիների անդորրը պահպանողն է, ոստիկանին հայհոյելը, ոստիկանի վրա փայտով հարձակվելը, խփելը դա ոչ լավ տղայությունա, ոչ էլ լավ քաղաքացու նշան»:

Ըստ նրա՝ բռնության կոչ պետք է դատապարտվի օրենքի ամբողջ խստությամբ անկախ նրանից օրենքը խախտվում է ոստիկանների կողմից, թե` քաղաքացիների։

«Ես նայել եմ տեսանյութերը ու կարծում եմ, որ ոստիկանները իրենց պահել են բավական ադեկվատ, իրավաչափ եւ նորմալ, ինչը չեմ կարող ասել ցուցարարների մասին»,-շարունակում է նա։

Ըստ ՀՀԿ խոսնակի՝ ոստիկանները կատարել են իրենց պարտքը ու հասարակական կարգն են պաշտպանել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ