23:18 , 5 նոյեմբեր, 2013
Hraparak.am-ը գրում է.
«Քիչ առաջ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը զանգահարեց իր մայրիկին և հաղորդեց, որ իրեն կալանավորել են և առաջիկա 72 ժամը նախնական կալանքի տակ պետք է անցկացնի»,- այս մասին հաղորդում է hraparak.am-ի թղթակիցը, ով այժմ գտնվում է կենտրոնական ոստիկանության բաժանմունքում, որտեղ են նաև բերման ենթարկվածների հարազատները և բարեկամները:
Ակտիվիստը մեղադրվում է ոստիկանության աշխատողի դեմ բռնություն գործադրելու մեջ: