Մարդիկ, Պետության «հերն անիծում» ենք


23:10 , 5 նոյեմբեր, 2013

Մարդիկ, Պետության «հերն անիծում» ենք. քաղաքական իշխանությունը (ադմինիստրացիան)՝ իր հերթին, սուտի, անհամ ու կոռուպցված քաղաքական ընդդիմությունը, ամեն տեսակ սաքունցներ, վարձու այլ «ակտիվիստներ», սրանց որպես «նոր հասարակություն» ներկայացնող սուտի ինտելեկտուալներ, бес-հեղափոխականներ՝ իրենց: Ու մի անգամից չես էլ ասի՝ կողմերից որի «ներդրումն» է ավելի ծանրակշիռ: Իմ գնահատականով՝ այս երկրորդ խմբինը (ներդրումը) առաջինից հաստատ պակաս չէ, եթե ոչ ավելի:
Նույնը մեզ է վերաբերում՝ չմասնակցողներիս:
Բոլորին թվում է, որ պետությունը, որ վերջապես ստեղծել ենք, հավերժ է, բուֆերի հատկություններ ունի՝ կարող է մեղմել ու մարսել ցանկացած հիմարություն:
Հավերժ չէ, բուֆերի հատկություններն էլ անվերջ չեն:Ես այլևս չմասնակցող չեմ՝ պաշտպանելու եմ պետությունս: