22:19 , 5 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Քիչ առաջ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժնից ազատ արձակվեց Արարատ ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրեն բերման են ենթարկել այն բանից հետո, երբ ինքը ոստիկանին հարցրել է՝ թե ինչու են բերման ենթարկում Վիլեն Գաբրիելյանին: Սիմոնյանը նշեց, որ ոստիկանությունում խառնաշփոթ իրավիճակ է, և չի կարող ասել՝ քանի մարդ կա այնտեղ, սակայն մոտավոր հաշվարկներով նշեց, որ այնտեղ երեսունից ավել մարդիկ կան:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր բերման ենթարկվածներից առաջին ազատ արձակվածն է:
Այս պահին սպասվում են նաև այլ քաղաքացիներ, քիչ անց ազատ կարձակվի նաև Արմենպրեսի նախկին թղթակից, Լեհաստանի դեսպանի օգնական Արմեն Ղազարյանը: