Երևանի ոստիկանապետ. Տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք (տեսանյութ)


22:07 , 5 նոյեմբեր, 2013

Երևանի ոստիկանապետ. Տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք (տեսանյութ)Panorama.am-ը գրում է.

Մաշտոցի պողոտայում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով տասնյակի չափ տուժած ոստիկաններ կան, տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք,-դեպքի վայրում քննչական գործողությունների ժամանակ պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին, հայտարարեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

«Դրսևորել են ագրեսիա, կհարուցվի քրեական գործ», -ասաց Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ միջադեպի ժամանակ նաև դանակահարություն է տեղի ունեցել. «Կտրող-ծակող գործիքից ոստիկան է վնասվածք ստացել և տեղափոխվել է հիվանդանոց»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ