Ճանապարհները շուտով բաց կլինեն


19:51 , 5 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Lurer.com-ի թղթակիցը այս պահին գտնվում է Ազատության հրապարակում, որտեղ այսօր հեղափոխություն սկսած «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն իր համախոհների հետ գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել: Տեղի է ունեցել քաշքշուկ ոստիկանների հետ: Կան բազմաթիվ վիրավորներ: Եղել են նաև դանակահարության դեպքեր. վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են: Դանակահարված քաղաքացին նույնպես ոստիկան է:

Մեր թղթակիցը հայտնում է, որ այս պահին Ազատության հրապարակում հանգիստ է, հսկողություն է սահմանում ոստիկանությունը, տեղում աշխատում են քննչական մարմինները: Աշխատանքներ են տարվում նաև փակված ճանապարհները բացելու համար: