Ջերարդ Բատլերին հրավիրել են նկարահանվելու Kane & Lynch խաղի էկրանավորման մեջ


19:45 , 5 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ջերարդ Բատլերին հրավիրել են նկարահանվելու Kane & Lynch: Dead Man խաղի էկրանավորման մեջ: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, դերասանին առաջարկել են Քեյնի՝ վարձու մարդասպանի դերը: Ֆիլմը ստեղծողները բանակցություններ են սկսել նաև Վին Դիզելի հետ, սակայն այդ ամենը դեռ նախնական փուլում է: 

Ֆիլմի նկարահանումները պետք է գլխավորի Գերի Գրեյը, որը ավելի վաղ արդեն համագործակցել է Բատլերի հետ, սցենարը կգրեն Սկիպ Վուդսն ու Քայլ Ուորդը: 

Kane & Lynch: Dead Man խաղի էկրանավորման մասին հայտարարվել էր խաղից անմիջապես հետո, որը վաճառքի է հանվել 2007թ.: 

Kane & Lynch: Dead Man էքշընը մշակել է IO Interactive ստուդիան, իսկ այն ստեղծել է Eidos ընկերությունը: