Շիրակը կհյուրընկալվի Լոս Անջելես Գելեքսիին


21:01 , 5 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» գալիք տարի ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

«Շիրակի» մամուլի քարտուղարությունից armsport.am-ը տեղեկացավ, որ հայկական ակումբը փետրվարի 15-ին, տեղի ժամանակով 19:30-ին, հյուրընկալվելու է «Լոս Անջելես Գելեքսի» թիմին:

 Հանդիպումը տեղի է ունենալու Կալիֆորնիա նահանգում գտնվող Կարսոն քաղաքի «Սթաբհաբ» մարզադաշտում, որն ունի 27.000 նստատեղ: Ավելացնենք, որ «Լոս Անջելես Գելեքսին» ներկայումս Միացյալ նահանգների առաջատար ակումբներից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ