Facebook-ը պետք է հասանելի լինի բոլոր իրանցիներին


20:51 , 5 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Facebook-ը պետք է հասանելի լինի բոլոր իրանցիներին: Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել մշակույթի և իսլամական ուղղվածության նախարար Ալի Ջանաթին:

Նա նաև քննադատության է ենթարկել Իրանում գործող ֆիտրացման ներկայիս համակարգը՝ հայտարարելով, որ ոչ միայն Facebook-ը, այլ նաև մյուս սոցիալական ցանցերը պետք է հասանելի լինեն երկրում:

Նախարարի խոսքերով՝ սոցիալական ցանցերի հասանելիության անօրինական սահմանափակումները պետք է վերացվեն:

«Ինտերնետ-կայքերը պետք է արգելվեն միայն անհրաժեշտ դեպքերում»,- հավելել է Ջանաթին:

Իրանի իշխանությունները Facebook-ը և Twitter-ն արգելել են 2009թ.: Բացի այդ, երկիրն արգելափակել է շատ կայքերի, այդ թվում YouTube-ի մատչումը: