«Շտապօգնություն» ՓԲԸ-ն ընդամենը մեկ կա՞նչ է ստացել Մաշտոցի պողոտայից. Որտե՞ղ են վիրավորները


19:12 , 5 նոյեմբեր, 2013

«Շտապօգնություն» ՓԲԸ-ն ընդամենը մեկ կա՞նչ է ստացել Մաշտոցի պողոտայից. Որտե՞ղ են վիրավորները168.am-ը գրում է.

Այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածները «Էրեբունի» և «Նաիրի» բուժկենտրոններ չեն տեղափոխվել: 168.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բուժկենտրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ տուժածներ չեն տեղափոխել: «Նաիրի» բուժկենտրոնից նույնպես ասացին, որ իրենց մոտ այդ դեպքի հետևանքով տուժածներ չկան: Ճշտելու համար, թե մասնավորապես ո՞ր բուժհաստատություններ են տեղափոխվել տուժածները՝ փորձեցինք կապ հաստատել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, սակայն նա անհասանելի է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ