19:06 , 5 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Աշնան բերքահավաքի տվյալներով՝ Իտալիան առաջ է անցել Ֆրանսիայից գինու արտադրության ծավալներով՝ հաղորդում է The Local-ը:
Իտալիան հավաքել է 45 միլիոն հեկտալիտր խաղող (2%-ով ավելի շատ 2012թ. ցուցանիշից), իսկ Ֆրանսիան հետ է մնում 1 միլիոնով:
Իտալական գինու արտահանումն առաջին անգամ հասել է 5 միլիարդ եվրոյի: Վերջին երկու տարիներին սա ամենաբարձր ցուցանիշն է Իտալիայի համար, որը թույլ է տվել առաջ անցնել ֆրանսիայից, Իսպանիայից և ԱՄՆ-ից:
ԱՄՆ-ն իտալական գինիների խոշոր ներկրող է, վերջին տարվա ընթացքում երկրում վաճառքն աճել է 10%-ով, իսկ երկրորդ տեղում է Գերմանիան: