20:11 , 5 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Microsoft կորպորացիան հայտարարել է, որ Google-ում օգտատիրական ողջ փոստն ընթերցվում է: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Թերթի կարծիքով՝ Microsoft-ը պատերազմ է հայտարարել Google-ի դեմ ու արշավ սկսել՝ ներառյալ մրցակցի բաց քննադատությունը:
Մասնավորապես, keepyouremailprivate.com կայքում Microsoft-ն օրինակներ է բերում, թե ինչպես է Google-ը կիրառում օգտատերերի մասին անձնական տեղեկությունները՝ շահույթ ստանալու նպատակով: Եթե օգտատերն էլեկտրոնային նամակում հիշատակում է ապահարզանի մասին, ապա հայտնվում է գովազդ՝ խնդրով զբաղվող փաստաբանների մասին:
Microsoft-ի կարծիքով՝ դա ներխուժում է անձնական տիրույթ: Կորպորացիայում նշում են, որ իրենց Outlook փոստային ծառայությունը տարբերվում է Google-ի փոստից:
Google-ի մամլո քարտուղարը հայտարարել է, որ ընկերությունը չի կիրառում գաղտնի տեղեկությունները գովազդի թիրախավորման համար: