Ոստիկանության գործողությունները ավելի քան սթափ ու համարժեք էին


18:47 , 5 նոյեմբեր, 2013

Ոնց նայում եմ այսօր Ազատության հրապարակում ու Մաշտոցի պողոտայում կատարվածին, անգամ կանխակալ հայացքով, զարմանում եմ ոստիկանության ողջամտության ու զսպվածության վրա: Ես դեռ չեմ տեսել ոչ մի այլ արձագանք, որը կդատապարտեր ոստիկանության գործողությունները, բայց իրոք կպնելու տեղ չկա. մարդիկ իրենց տեղում էին, սկզբում ուղղակի փորձել են շղթա կազմած թույլ չտալ, որ մահակներով զինված դիմակավոր մարդիկ դուրս գան փողոց, հետո ուժ են գործադրել միայն այն ժամանակ, երբ սկսել են իրենց հարվածել ու իրենց ուղղությամբ պայթուցիկներ ու մոլոտովի կոկտեյլներ նետել, հետո էլ անգամ երբ սրված է եղել, էլի հնարավորինս խուսափելով մարտիմեկատիպ գործողություններից ոսւղղակի փորձել են բերման ենթարկել, այլ ոչ թե գցել ոտատակ:
Ընդ որում, չես էլ կարող մեղադրել, թե ինչու են նրանք այդքան շատ քանակությամբ ու աչալուրջ հսկողություն սահմանել, որովհետև Շանթ Հարությունյանը բացահայտ հայտարարել էր, որ գնում են Բաղրամյան 26-ի շենքը հրկիզելու: Եվ այսքանից հետո, եթե որևէ մեկի մոտ կասկած կառաջանա ոստիկանության գործողությունների համարժեքության վերաբերյալ, թող բոլորը նայեն, թե ինչպեսդ են գործում եվրոպական երկրների կամ ամերիկյան ոստիկանությունը, երբ ցուցարարները իրենք են փորձում մահակներով հարձակվել նրանց վրա, էլ չասեմ, որ այրվող շշեր նետել:
Այլ կարծիք այստեղ լինել չի կարող: