18:30 , 5 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանությունը հայատարություն է տարածել Ազատության հրապարակում տեղի ունեցածի մասին, որում նշվում է, որ երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին և կան տուժած ոստիկաններ:
Հայատարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը:
Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ