18:12 , 5 նոյեմբեր, 2013
168.am-ը գրում է.
168.am-ի հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ իրենք վերահսկում են Մաշտոցի պողոտայում տեղի ունեցող իրավիճակը: Մեր հարցին, թե քանի՞ մարդ է մինչ այս պահը բերման ենթարկվել՝ նա չպատասխանեց՝ հորդորելով դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին: Դիտարկմանը, թե Մաշտոցի պողոտայում հավաքված բազմության շրջանում շշուկներ են տարածվել, թե պայթուցիկները նետել են ոչ թե հեղափոխականները, այլ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները՝ Վալերի Օսիպյանը ծիծաղելով պատասխանեց. «Ոստիկաննե՞րը…»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ