17:40 , 5 նոյեմբեր, 2013
Պոնտեի աշտարակը` Աֆրիկայի ամենաբարձր աշտարակներից մեկը, Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն: Ի սկզբանե կառուցված որպես Էլիտար բնակելի աշտարակ` ենթարկվել է անկման ունեվոր դասի արտագաղթի պատճառով` արդյունքում մարմնավորելով քաղաքի քայքայման խորհրդանիշը: Բրուտալիստ ճարտարապետության հետևյալ նմուշը հետագայում վերածվել է կրիմինալի էկո-միջավայր, այնուհետև ծառայել է անօթևաններին: Վերցնենք Հայաստանը, արտագաղթը ու Հյուսիսային պողոտան. արդյոք կունենանք ավելի լավ անկման խորհրդանիշ ի դեմս կառուցաշինության, քան այդ միջավայրը: Չնայած համեմատելու եզրերը քիչ են Պոնտեի հետ, գործընթացը կստեղծի ինչ-որ տեղ նման հետևանքներ: Ավելի պատկերավոր դարձնելու համար կարելի է մեջբերել հետևյալը` «անօթևանների խումբը», ի տարբերություն Հարաֆաֆրիկյան Հանրապետության, մեզ մոտ կլինեն այլազգիները սահմանակից երկրներից, իսկ նրանց ստեղծած մշակույթը չի լինի խաղաղ, նման Պոնտեին.. Մարդը անսահմանափակ, իսկ Հողը սահմանափակ ռեսուրս է..