Եվրահանձնակատարն առաջարկել է ստեղծել Հետախուզության եվրոպական ծառայություն


17:40 , 5 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վիվիեն Ռեդինգը հանդես է եկել եվրոպական հետախուզական ծառայության ստեղծման օգտին:

Եվրահանձնաժողովի անդամը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների շուրջ ծագած սկանդալի հետ:

«ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանն անհրաժեշտ է հակակշիռ: Այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ երկարաժամկետ պլանում՝ մինչև 2020 թվականը, ստեղծել Հետախուզության եվրոպական ծառայություն»,- հայտարարել է Ռեդինգը հունական Naftemporiki թերթին տված հարցազրույցում՝ փոխանցում է RIA Novosti-ն:

ԵՄ առանձին երկրների հանդեպ ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը մի շարք եվրոպական քաղաքական գործիչներ համարել են անթույլատրելի և ոչ բարեկամական պրակտիկա՝ հարցականի տակ դնելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը: