Ռուսաստանից ներգաղթած հայազգի բժիշկ Արթուր Միքայելյանը կապույտ կարիճի թույնից հակաքաղցկեղային դեղամիջոց է ստեղծել


17:00 , 5 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դոմինիկյան Հանրապետությունում տեղակայված ընկերությունը վիճելի պնդում է ներկայացրել, համաձայն որի՝ կարիճի թույնը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում: Ամերիկացի որոշ ուռուցքաբաններ, սակայն, նախազգուշացնում են, որ այն կապահովի կեղծ հույսի մեծ չափաբաժնից ոչ ավելի: Այս մասին հայտնում է ABC-ն:

Նշվում է, որ ռուս ներգաղթյալ բժիշկ Արթուր Միքայելյանն ու իր Medolife ընկերությունն արտադրում են Escozine անվանումով թմրանյութը, որի միակ ակտիվ բաղադրիչը կապույտ կարիճի թույնն է: 

Ընկերությունում նշում են, որ դեղանյութը քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց է, քանի որ թույնի մեջ առկա պեպտիդը, որը կոչվում քլորոտոքսին, նույն քիմիական նյութն է, որը կարող է սպանել քաղցկեղային բջիջները: 

Չնայած ամերիկացի մասնագետները հավանություն չեն տվել դրան, սակայն հազարավոր հուսահատ ամերիկացիներ դրա վրա խաղադրույք են կատարել:

http://aua.am/wp-content/uploads/2012/11/arthur.mikaelyan.jpeg