16:54 , 5 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Կանազի հոսպիտալում հոսպիտալի պետը և բժիշկները զինծառայողներին չեն ծեծել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հերքելով «Ժողովուրդ» թերթի հետ հարցազրույցում հսպիտալից փախուստի դիմած զինծառայողներից Դավիթ Մարկոսյանի հայրիկի` Սամվել Մարկոսյանի հայտնած տեղեկությունները:
«Ծառայության ընթացքում որդուս մոտ նյարդերի հետ կապված խնդիրներ առաջացան, եւ սեպտեմբերի 17-ին նրան տեղափոխեցին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալ։ Նշված գիշերն անծանոթ բարի մարդիկ են փրկել իմ երեխային։ Ականջն ու դեմքն այլանդակված էին։ Որդիս ասաց, որ ինքն աղմուկ է լսել եւ գնացել է կողքի սենյակ ու տեսել, որ հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, հոսպիտալի ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը, հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանն ու մի քանի հոգի իր ընկերոջը՝ հոկտեմբերյանցի Ռազմիկին, ծեծում են։ Էլ բան չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ», -պատմել էր տուժած զինծառայողներից Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ