Եթե սեքսը զզվանք է առաջացնում կամ «սեքսուալ զզվանք»


22:17 , 5 նոյեմբեր, 2013

Եթե սեքսը զզվանք է առաջացնում կամ «սեքսուալ զզվանք»Ժամանակ առաջ խորհրդային երկրում սեքսի թեման բավական խստորեն արգելված էր: Սեքսի մասին խոսելը համարվում էր անպարկեշտ՝ նույնիսկ ակնարկն այն մասին, որ երեխաներին բարի արագիլը չի բերում: Սակայն ԽՍՀՄ-ի մայրամուտին երկրում սկսվեց իսկական սեքսուալ հեղափոխություն: Անսպասելիորեն ամեն ինչ դարձավ հնարավոր: Եվ ոչ միայն այդ մասին խոսելը… Հիմա իրադրությունը չի փոխվել, ընդհակառակը, արգելքի վերացման գործում իր ավանդն ունի նաև համացանցը:

Եթե սեքսը զզվանք է առաջացնում կամ «սեքսուալ զզվանք»

Մենք հիմա չենք խոսի դրա լավ կամ վատ լինելու մասին: Բայց փաստը մնում է փաստ` արգելված թեմաներ հիմա չկան: Եթե չկան, ուրեմն կարելի է խոսել ինչի մասին ուզում ես: Ահա և մարդիկ խոսում են: Վերջին ժամանակներս երևան է եկել մի նոր հասկացություն այն է «սեքսուալ զզվանք»: Շատերը մինչև այժմ չեն հասկանում, թե դա ինչ գազան է և ինչով են այն ուտում: Բայց սեքսուալ զզվանքը որոշ մարդկանց կյանքում բոլորովին էլ վերջին տեղը չի գրավում: Այսպիսով ի՞նչ է դա:
Սեքսուալ զզվանքը անսովոր իրադրություններում սեքսուալ հարաբերությունների կամ սեքսով զբաղվելու որոշակի ձևերի տհաճությունն է: Օրինակ, որոշ մարդիկ զզվում են իրենց սեփական անկողնուց բացի ուրիշ այլ տեղում սեքսով զբաղվելուց: Շատերը նույնիսկ լրիվ մթություն են ստեղծում: Իսկ ինչ-որ մեկի փաստարկներն այն մասին, թե մեր շրջապատում կան բազմաթիվ ռոմանտիկ տեղեր, որտեղ կարելի է ուղղակի ֆանտաստիկ սեքսով զբաղվել, որպես օրենք, բախվում են խուլ պատի …

Կան և այնպիսի տղաներ, որոնք զզվում են այն աղջիկներից, որոնց դուր են գալիս օրալային փաղաքշանքները: Ես գիտեմ մի դեպք, երբ աղջիկը ձեռքով պատահաբար դիպել է իր երիտասարդ ընկերոջ պենիսին և քիչ է մնացել սիրտը խառնի: Եվ այդպիսի դեպքեր բավական շատ են: Թվում է, թե մարդիկ սիրում են միմյանց, բայց երբ գործը հասնում է անկողնուն, ինչ -որ մի բան անելը նրանց տհաճություն է պատճառում, ինչ- որ բանից զզվում են, ինչ -որ բան էլ բոլորովին անթույլատրելի է: Կարելի է եզրակացնել, որ զզվանքը, ինչ- որ բարդույթների կամ ցածր ինքնագնահատականի հետևանք է: Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ անկողնում այդ երևույթից պետք է ազատվել Սեքսոլոգները առանձնացնում են սեքսուալ զզվանքի մի քանի առավել կարևոր մինուսներ:

Կից նյութն՝ այստեղ