Երևանի ՃՈ պետը ոստիկանություն է հրավիրել ուղևորի նկատմամբ բռնություն կիրառած վարորդին


16:36 , 5 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ՃՈ 1-ին գումարտակ է հրավիրել այսօր երթուղայինի ուղևորի նկատմամբ բռնություն կիրառած վարորդին, և նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ղեկին ծխախոտ ծխելու համար: Այս մասին ՃՈ պետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ համացանցում այսօր տարածվել էր տեսանյութ, որում երթուղայինի ուղևորի նկատմամբ բռնություն են կիրառում, երբ վերջինս վարորդից պահանջում է չծխել:

Արսեն Արշակյանը գրել է. «Երբ համացանցում դիտեցի այս տեսանյութը, անկեղծ ասած հիասթափություն ապրեցի վարորդի և վարորդի քույր ներկայացող կնոջ վարքագծից: Անմիջապես հրահանգեցի տեսչական անձնակազմին, որպեսզի շտապ հայտնաբերեն և ՃՈ 1-ին գումարտակ հրավիրեն 25 05 Տ պետհամարանիշի 37 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի վարորդին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ