23:23 , 5 նոյեմբեր, 2013
Ես մի կերպ բացում եմ աչքերս ու…. էս ու՞ր եմ ընկել, ինչի՞ համար: Չէ, իմ փոքրիկ լողավազանում ավելի տաք էր ու ապահով: Նայում եմ շուրջս, մի կին մեծ բացված աչքերով նայում է վրաս, ասես երբեք մարդ չի տեսել: Հետո գրկում է ինձ և, այ քեզ բան, ես լսում եմ` տկ-տկ-տկ` մի շատ ծանոթ ու սիրելի մեղեդի, որ ինձ հետ է իմ ստեղծման առաջին իսկ պահից:
- Բարի գալուստ, փոքրիկ, դու արդեն ծնվել ես:
Առաջին երեխայի ծնունդը հրաշքի պես մի բան է թվում երիտասարդ կնոջը: Դեռ երեկ միայն պատկերացնում էիր, թե ինչպես ես լույս աշխարհ բերելու բալիկիդ, իսկ այսօր հասկանում ես, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն է մայր լինելը: Մի՛ հուսահատվեք, քանի որ երեխայի ծնունդը երջանկություն է և բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Այսօր եկեք խոսենք այն ամենի մասին, որոնք հնարավորություն կտան նոր մայրացած կանանց խուսափել շատ տարածված սխալներից և ավելի կհեշտացնեն հետծննդաբերական սկզբնական շրջանը:
- Երեխայի խնամքի հետ կապված բոլոր հարցերում, անպայման, պետք է դիմել տեղամասային մանկաբույժին կամ համապատասխան մասնագետի, այլ ոչ թե հետևեն ծանոթ-բարեկամների փորձին, - կարևոր է համարում զգուշացնել մանկաբույժ Լիլիթ Տեր-Պողոսյանը, - քանի որ յուրաքանչյուր երեխա ունի իր առանձնահատկությունները և միայն մասնագետը կարող է տալ օգտակար խորհուրդներ: Նորածնի հետ կապված հարցերում շատ են օգնում բուժքրոջ այցերը: Վերջինիս առաջին այցը կատարվում է երեխայի ծննդատնից դուրս գրվելու առաջին 3 օրվա ընթացքում, երկրորդ այցը` մեկ շաբաթ անց, իսկ երրորդ այցը` մեկ ամսեկանում: Եթե առաջանում են բարդություններ, ապա մայրը կանչ է տալիս տեղամասային պոլիկնիլիկա` առանց որևէ սահմանափակման:
1. Դեռ ծննդատնից սկսվող սխալներից է պատվաստումներից հրաժարվելը` ռիսկի տակ դնելով երեխայի հետագա առողջական վիճակը: Մեզ մոտ, հատկապես, շատ են խուսափում հեպատիտ Բ-ից` առանց որևէ հիմնավորման կամ պատճառի: Այն էֆեկտիվ և անվնաս վակցինա է, որն ապահովում է ձեր երեխայի իմունիտետը մինչև 8-10 տարեկան հասակը:
2. Նախօրոք պետք չէ զինվել արհեստական շշերով ու կերերով, քանի որ դրանց առկայության դեպքում շատ հեշտ է անցում կատարվում կրծքով կերակրելուց դեպի արհեստական սնունդ: Միշտ հիշեք, որ մայրական կաթով կերակրելը շատ մեծ ու դրական ազդեցություն է թողնում ձեր և ձեր փոքրիկի առողջության վրա: Ուրախ ենք նկատել, որ վերջին տվյալների համաձայն` կրծքով կերակրող մայրերի թիվը կտրուկ ավելացել է Հայաստանում: Մանկաբույժները խորհուրդ են տալիս միառժամանակ կերակրելու ռեժիմ չսահմանել և հետևել երեխայի ցանկություններին, առաջին 1-2 շաբաթից հետո նա ինքը կսահմանի իր գրաֆիկը:
3. Մոռացե՛ք բարուրների ու խանձարուների մասին, դրանք ներկայումս ոչ մի առավելություն չունեն, տակդիրների օգտագործումը շատ ավելի ֆիզիոլոգիական է, կանխարգելում է կոնքազդրային հոդի բնածին դիսպլազիայի պարագայում, հոդի ճիշտ ձևավորման ընթացքը և կոնտակտային մաշկաբորբը: Ինչ վերաբերվում է տարածված կարծիքին, որ տակդիրները նպաստում են տղա երեխաների փոշտի գերտաքացմանը, ապա կարող ենք հանգստացնել բոլոր մայրիկներին, այդ կարծիքը անհիմն է, քանի որ ջերմությունը և տակդիրի, և բարուրի մեջ նույնն է, ինչպես նաև հիշեցում ենք, որ այդ տարիքում ամորձին ֆունկցիոնալ ակտիվ չէ: Պարզապես գերադասելի է նախապատվությունը տալ «շնչող» տակդիրներին, որոնց վերին շերտը թղթյա է: Իհարկե, տակդիրները անհրաժեշտ է փոխել 2 - 3 ժամը մեկ անգամ:
4. Երեխան իր կյանքի առաջին իսկ օրերից ունի թարմ օդի կարիք, այնպես որ քառասուն օր շարունակ մի զրկեք նրան այդ անհրաժեշտությունից` հետևելով «քառասունք» կոչվող ավանդույթին: Զբոսանքներ