Համակարգային փոփոխություններ պետք է կայացնել, այլ ոչ թե պատժել մեկին` իբրև գործ եք անում


16:23 , 5 նոյեմբեր, 2013

Պետք է բոլոր վարորդներին ծխախոտով, հեռախոսով խոսելիս և ոչ համապատասխան տեսքով նկարենք, որ քաղաքապետը որոշում կայացնի զբաղվել խնդրով: Քաղաքապետ ջան, այդ մեկ վարորդին պատժելով ոչինչ չի փոխվի:

Մեկ օր դուրս եկեք ձեր հարմարավետ մեքենայից և օգտվեք հասարակական տրանսպորտից ու ձեր աչքերով կտեսնեք` ինչ է կատարվում:

Համացանցում հայտնված տեսանյութը հասարակ քաղաքացիներիս համար ամենևին էլ նորություն չէր: Եթե Դուք, լինելով Երևանի քաղաքապետ, իրադարձություններին ծանոթանում եք ձեր աշխատասենյակի հարմարավետ աթոռին նստած, մենք ամեն օր ապրում ենք ստեղծված անհարմարավետ պայմաններում: Համակարգային փոփոխություններ կայացրեք այլ ոչ թե պատժեք մեկին, որ ժողովրդին ցույց տաք, որ իբրև գործ եք անում: