15:35 , 5 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Die Welt-ին տված հարցազրույցում նշել է.
«Փորձում եմ միշտ կատարելագործվել: Այժմ պետք է մտածեմ ապագայի մասին: Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի շրջանակներում հանդիպելու ենք «Արսենալին», այնպես որ, պետք է կրկին լավ մարզավիճակում լինեմ: Հուսով եմ` յուրաքանչյուր խաղում ինձ կհաջողվի ավելի լավ խաղալ: Ցանկանում եմ սովորել այն ամենը, ինչ կա ֆուտբոլում, և այն ամենը, ինչն ինձ համար բացահայտել եմ. ցանկանում եմ դրանով օգնել թիմին: Ես սիրում եմ ֆուտբոլը, մտածում դրա մասին և զգում այն: Ես ազգային հերոս չեմ, այլ` հասարակ տղա: Երբեք թույլ չեմ տվել ինձ երազել դառնալ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Իհարկե, փողոցում ինձ ճանաչում են և ինքնագրեր խնդրում, և ես սիրով տալիս եմ ինքնագիր, քանի որ դա աշխատանքիս մի մասն է: Եթե այն մարդկանց երջանկացնում է, երջանիկ է դարձնում նաև ինձ: Աստղ ինձ չեմ զգում:
«Բորուսիայի» հետ տիտղոսներ եմ ցանկանում նվաճել: Ո՞վ է ասել, որ Կլոպի պայմանագրի երկարաձգումը լավ նորություն է (ծիծաղում է...)։ Եթե ավելի լուրջ, դա իսկապես շատ լավ նորություն է, քանի որ նրա հետ աշխատանքը իսկապես մեծ հաճույք է պատճառում: Յուրգեն Կլոպը մեծագույն մարզիչ է և մեծագույն մարդ»,-նշել է Մխիթարյանը։