15:28 , 5 նոյեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Ուկրաինան մինչեւ 2020 թվականն ամբողջովին կինքնապահովի գազով, հայտարարել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Shell եւ Chevron կորպորացիաների հետ մասշտաբային նախագծերի իրականացումը թույլ կտա Ուկրաինային մինչեւ 2020 թվականն ամբողջովին ինքնապահովել գազով, նաեւ էներգառեսուրսներ արտահանել»,- նշել է նա ներդրողների հետ հանդիպման ժամանակ:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր մինչեւ 2020 թվականը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին: