15:12 , 5 նոյեմբեր, 20131 Հսկայական ականջներով մարդը

Դերիլ Բելմեյրսը հսկայական ականջներ ունի, ավելի ճիշտ` նա ականջների հսկայական բլթակներ ունի: Դրանք այնքան մեծ են, որ նա կարող է փաթաթել դրանք իր դեմքին: Բելմեյրսը ծակել է ականջները` դրանցում վիթխարի անցքեր բացելով: Նա իր առաքելությունն է համարում հնարավորինս ավելի մեծացնել ականջի բլթակները: Նրա ականջներում 14 սանտիմետրանոց անցքեր կան: Դերիլն աշխարհի ամենամեծ ականջի բլթակներն ունեցող մարդն է: Նա աշխատում է իբրև փիրսինգի մասնագետ և համարում է, որ փիրսինգի մասնագետի դերը նման է շամանի դերին:
2 Էնիգմա

Միայն մի հայացք գցելով Փոլ Լորենսի վրա` դուք կմտածեք, թե նա փազլների (գլուխկոտրուկների տեսակ) սիրահար է: Այս մարդու մաշկը պատված է փազլի մասնիկներ պատկերող դաջվածքներով: Նա կարողանում է էլեկտրական գայլիկոն (дрель) մտցնել իր քթանցքի մեջ: 200 տարբեր մասնագետներ են դաջվածքներ պատկերել նրա մաշկին: Մի անգամ միանգամից դաջվածքի 23 մասնագետ միաժամանակ դաջվածքներ էին անում նրա մաշկի տարբեր հատվածներում:
Էնիգման նաև հեռուստաաստղ է. նա մասնակցել է «X ֆայլզ» և «Փեն և Թելեր» հեռուստաշոուներին: Նա հանդես է գալիս սարսափ ժանրում` կատարելով ապշեցուցիչ բեմական հնարքներ:

Ժնևի բնակիչ Էթիեն Դյումոնի մաշկն ամբողջությամբ պատված է դաջվածքներով: Նա պոզերի նման սիլիկոնե իմպլանտանտներ է տեղադրել իր ճակատին, իսկ շուրթերին և քթին ապակյա օղերից փիրսինգ է արել: Շատերը նրան անվանում են սարսափելի հրեշ, սակայն շատերն էլ նրան արվեստի կենդանի մարմնավորում են համարում: 2009 թ.-ին Ժնևի «Կրիստալ» պատկերասրահում մեկնարկեց 60-ամյա Դյումոնի լուսանկարչական ցուցահանդեսը: Նա իր առաջին դաջվածքն արել է 1974 թ.-ին և, ինչպես տեսնում ենք, դրանից հետո չի կարողացել կանգ առնել: Նա ասում է, որ իր դաջվածքները պարզապես զվարճալի են:
4 Լաքի Դայմոնդ Ռիչ

Լաքի Դայմոնդ Ռիչը (թարգմանաբար` ադամանդներով հարուստ հաջողակը) դաջվածքի սրահում անցկացրել է մոտ 1000 ժամ: Դա կազմում է մոտավորապես 40 օր: Նրա իսկական անունը Գրեգորի Փոլ Մքլորեն է: Նոր Զելանդիայի այս բնակչի մաշկն ամբողջությամբ պատված է դաջվածքներով: Դաջվածքներ կան անգամ նրա կոպերին, ոտքերի մատների արանքի մաշկին, ականջներին և լնդերին: Նա իր բնական ատամները փոխարինել է արծաթագույն փայլփլուն ատամներով:
Նա այժմ մտադրվել է իր սև դաջվածքների վրայից սպիտակ դաջվածքներ անել: Մքլորենը 2006 թ.-ին ճանաչվել է աշխարհի ամենաշատ դաջվածքներով մարդը: Երբ նա դաջվածքի սրահում չէ, նա սարսափ ժանրի բեմական հնարքներ է ցուցադրում: Հնարքներից մեկի ընթացքում նա թրեր է կուլ տալիս:
5 Մարդ-կատու

Բնիկ ամերիկացի Դենիս Ավները տարված էր կատուների հանդեպ մոլուցքով: Նրա մարմինը պատված էր բազում դաջվածքներով: Նա իր դեմքի ձևը փոխելու համար տեղադրել էր իմպլանտներ, վիրահատական ճանապարհով նա փոխել էր նաև իր ականջների ձևը, ինչպես նաև բերանում տեղադրել էր ժանիքներ` կատվազգիներին նմանվելու համար:
Նախքան վիրահատությունների դիմելն ու դաջվածքներ անելը, Ավները բավականին համակրելի երիտասարդ էր: Այլ մարդիկ, ովքեր նման վիրահատություններ են անում և սարսափելի տեսք ստանում, հաճախ շրջագայում են տարբեր երկրներով` իբրև սարսափ ժանրի արտիստներ` հանդիսատեսին ներկայացնելով սարսափազդու բեմական հնարքներ: Ավներն այդ մարդկանց թվին չէր պատկանում: Իր արտաքին տեսքը փոփոխելուց հետո էլ նա շարունակեց զբաղվել համակարգչային ծրագրավորողի իր աշխատանքով: 2012 թ.-ի նոյեմբեր ամսին նրան մահացած գտան Նեվադայի իր տանը: Ըստ որոշ աղբյուրների` նա ինքնասպանություն էր գործել: