14:03 , 5 նոյեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Երևանի պետական համալսարանի և Կրակովի Յագելոնյան համալսարանի կողմից Երևանում կազմակերպված կլոր-սեղան քննարկման ընթացքում հայ և լեհ քաղաքագետներն անդրադարձել են Արևելյան գործընկերության ձեռքբերումներին և ապագային, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարներին:
«Արևելյան գործընկերություն և Հայաստան. նպատակներ, փորձառություն և մարտահրավերներ» խորագրով գիտաժողովին մասնակցում էին Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Բոգդան Շլախտան և դոկտոր, պրոֆեսոր Պիոտր Բարյորը, ինչպես նաև հայ քաղաքական հետազոտողներ, ԵՊՀ-ի դասախոսներ և ուսանողներ: Քննարկման հայ մասնակիցներից էին, մասնավորապես, Վայոց ձորի մարզպետ պրոֆեսոր Էդգար Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, ԵՊՀ ռեկտորի խորհրդական պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ