13:57 , 5 նոյեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Չնայած քաղաքական ներքին կյանքը հանգած իրավիճակում է, արժեզրկվել են իրենց ընդդիմադիր համարող ուժերը, վարկաբեկվել է իշխանությունը, սակայն ոչ տեսական, ոչ էլ հայեցակարգային առումով երկու կողմն էլ իրենից ոչինչ չեն ներկայացնում: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության մասին, այս մասին ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
«Այս մղձավանջային իրավիճակում, երբ խորը ճգնաժամային պայմաններ են, արտաքին մարտահրավերները քաղաքական համակարագը մեծ պրեսսինգի են ենթարկում, իսկ գաղափարական պայքարում հարց է` ազգը կարո՞ղ է նոր հայեցակարգային գաղափարական մոտեցում տալ»,- ասաց Դ. Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ