Ադրբեջանը խուճապի մեջ է Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի հայտնի հայտարարությունից


13:57 , 5 նոյեմբեր, 2013

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի հայտնի հայտարարությունը լավ մրմուռ է առաջացրել ադրբեջանի վերնախավի համապատասխան տեղերում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Զակիր Հասանովը ռուս համանախագահից պաշտոնական մակարդակով բացատրություններ է պահանջել ռուս գնդապետի խոսքերի համար, համարելով դրանք անթույլատրելի:
Ըստ ադրբեջանական աղբյուրների, ռուս համանախագահ Իգոր Պոպովը չի բացառել, որ այդ հայատարարությունը կարող է «թյուրիմացություն» լինել և խոսք է տվել պարզել այս հարցը: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծատռայությունը նաև հայտնել է, որ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը պահպանում է «օկուպացված» տարածքները վերադարձնելու իր իրավունքը:
Անկախ նրանից, թե որքանո՞վ է ինքնուրույն գործել 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկին (իսկ դա շատ քիչ հավանական է, որ ննա ինքնուրույն է գործել), կարելի է արձանագրել այն փաստը, որ դա Ադրբեջանին առնվազն խիստ դուր չի եկել, իսկ դատելով այն տեղեկատվական աղմուկից, որ կա հիմա Ադրբեջանական համացանցում, այն խուճապային տրամադրություններ է առաջացրել: