Աշխարհի 12 ամենաազդեցիկ գործարարները՝ ըստ Forbes-ի


13:45 , 5 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Համաշխարհային խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները՝ Բիլ Գեյթսը (Microsoft), Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը (Google), Մարկ Ցուկերբերգը (Facebook) գլխավորել են 2013թ. 12 ամենաազդեցիկ ձեռնարկատերերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Forbes-ը:

Բիլ Գեյթսը վերադարձրել է մոլորակի ամենահարուստ մարդու կարգավիճակը, նրա ունեցվածքը գնահատվում է 72 միլիարդ դոլար: Google-ի համահիմնադիրներ Փեյջը և Բրինը համապատասխանաբար ունեն 24.9 և 24.4 միլիարդ դոլար, իսկ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 19 միլիարդ դոլար:

Forbes-ի վարկանիշում ներառվել է նաև Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Հատկանշական է, որ նրա կարողությունն ավելի շատ է, քան Ցուկերբերգինը (31 միլիարդ դոլար), սակայն միլիարդատերերի կապիտալը, ինչպես վկայում է վարկանիշը, ազդեցության ամենակարևոր չափանիշը չէ:

Օրինակ՝ Լարի Էլիսոնը, ով ղեկավարում է Oracle-ը, ունի 41 միլիարդ դոլար, սակայն զբաղեցնում է միայն 8-րդ հորիզոնականը՝ առաջ թողնելով ճապոնացի Մասայոշի Սանին (Softbank ինտերնետ-ընկերության գլխավոր տնօրեն)՝ 9.1 միլիարդ դոլար, Էլոն Մասկին (Tesla Motors)՝ 6.7 միլիարդ դոլար, և Թերի Գուն, ով ղեկավարում է Hon Hai Precision թայվանական ընկերությունը (Apple-ի մատակարար), ունի 4.8 միլիարդ դոլարի կարողություն:

Բլումբերգից և Մասկից բացի՝ IT-ի ոլորտի հետ կապված չեն նիգերիացի միլիարդատեր Ալիո Դանգոտը, ով Աֆրիկայի ամենահարուստ մարդն է՝ նավթային և սննդարդյունաբերությունում ակտիվների շնորհիվ (16.1 միլիարդ դոլար), և բրիտանացի Մուհամադ Իբրահիմը, ով կարողություն է կուտակել Celtel-ի միջոցով՝ աֆրիկյան առաջին բջջային օպերատորներից մեկը (1.1 միլիարդ դոլար):

12 ամենաազդեցիկ գործարարների վարկանիշային աղյուսակը՝

Բիլ Գեյթս (Microsoft-ի համահիմնադիր)


Լարի Փեյջ և Սերգեյ Բրին (Google-ի համահիմնադիրներ)

Մարկ Ցուկերբերգ (Facebook-ի համահիմնադիր)

Մայքլ Բլումբերգ (Նյու Յորքի քաղաքապետ)

Մասայոշի Սան (Softbank-ի գլխավոր տնօրեն)

Էլոն Մասկ (Space Exploration Technologies Corp.-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն)

Թերի Գու (Hon Hai Precision գլխավոր տնօրեն)

Լարի Էլիսոն (Oracle-ի գլխավոր տնօրեն)

Ռոբին Լի (Baidu-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն )

Ալիկո Դանգոտ (Dangote Group-ի գլխավոր տնօրեն)

Ռիդ Հոֆման (Greylock Partners-ի հիմնադրամի գործընկեր)

Մուհամադ Իբրահիմ (Mo Ibrahim Foundation-ի հիմնադրամի հիմնադիր)