13:24 , 5 նոյեմբեր, 2013
«Դեղինների» մեջ միակ մարդն, ով իսկապես ծառայություն ունի հայրենիքի առջև, Ժիրայր Սեֆիլյանն է։
Երբեք չեմ ուրանա այն վաստակն, որ նա ունի արցախյան պատերազմում։
Բայց Ժիրոյի քաղաքական գործունեությունը՝ համեմված կասկածելի խորհրդապահությամբ ու անհասկանալի մոտիվացիայով, միշտ խորթ ու մերժելի է եղել ինձ համար։
Ահավասիկ, երկու դրվագ։
Ժիրոն իր գրեթե բոլոր հարցազրույցներում Փակ շուկայի կողմնակիցների հասցեին գործածում է «հակառակորդ» բառը։
Ներազգային հարաբերություններում նման հռետորաբանությունը հուշում է, որ Ժիրոյի համար պատերազմը չի ավարտվել՝ տեղափոխվել է Երևան։
Նույն մտայնությամբ Ժիրոն պատասխանում է մարդկանց, ովքեր փորձում են իրենց մոլորյալ որդիներին հեռու պահել «դեղիններից», նա ասում է, որ ընտանիքից կարևոր բաներ կան՝ իր մասնավոր քաղաքական նպատակների համար՝ քայքայելով ընտանիքներ։
Ժիրոն չի հաղթահարել պատերազմի սինդրոմն՝ իր այսօրվա վարքագծով, կամա թե ակամա, դառնալով քաղաքացիական բախումների հրահրող։