13:07 , 5 նոյեմբեր, 2013
Թող ոչ մի ռուս կամ այլազգի գեներալ չմտածի, թե լավություն է անում Հայաստանին, երբ հայտարարում է, թե պատերազմի դեպքում իրենք, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, կպաշտպանեն Հայաստանին: Երբ կադում եմ եմ նման հայտարարություններ, ուղղակի ապշում եմ, հայ ազգի կարճ հիշողության ու անհասկանալի կերպով պարտվողի հոգեբանություն ձեռք բերելու պատճառով: Արցախյան ազատամարտը հաղթել է ՀԱՅԱՍՏԱՆԸ և հայ զինվորը, առանց որևէ երկրի օգնության մենք ծնկի բերեցինք թուրք-թաթարներին ու տարանք փառահեղ հաղթանակ, ազատագրեցինք քաղաքներ, գյուղեր, ամբողջ շրջաններ: Իսկ հիմա, 20-րդ դարի ամենատպավորիչ հաղթանակն տարած պետության դիվանագիտությունն ու քարոզչությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես թե պատեազմի դեմքում մենք կկարողանանք պահել Արցախը, քանզի ռուսը մեր կողքին է: ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ. պատերազմի դեպքում մենք կպահեք Արցախը, քանզի այն պաշտպանողը մեր ԱԶԳԱՅԻՆ բանակն է, ՀԱՅՆ է, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱԿ հաղթանակած բանակը մերն է, ու վայ նրան, ով կկարծի, թե եթե չլինի ռուսը` մենք կպարտվենք, նման մտածողություն ունեցող մարդն ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ է, կամ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ, հնարավոր է նաև, որ ԹՈՒԼԱՄՈՐԹ: