ԱՄՆ-ն վստահ չէ, որ սիրիական ընդդիմությունը կմասնակցի «Ժնև-2» խորհրդաժողովին


12:38 , 5 նոյեմբեր, 2013

ԱՄՆ-ն վստահ չէ, որ սիրիական ընդդիմությունը կմասնակցի «Ժնև-2» խորհրդաժողովինPanarmenian.net-ը գրում է.

ԱՄՆ-ն գտնում է, որ հարկավոր է նոյեմբեր ամսվա ընթացքում նշանակել Սիրիայի հակամարտության կարգավորմանը միտված «Ժնև-2» խորհրդաժողովի անցկացման ամսաթիվը, սակայն նախկինի պես վստահ չեն, որ ընդդիմությունը կմասնակցի: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցում կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Մենք շարունակում են խոսել նոյեմբերի մասին և գտնում ենք, որ անհրաժեշտ է որոշել խորհրդաժողովի անցկացման ժամկետը: ԱՄՆ-ն շարունակում է աշխատել սիրիական ընդդիմության ազգային կոալիցիայի հետ, սակայն բանակցությունները բարդ են ու դժվարին: Ժամկետը որոշելը կարևոր է, բայց էլ ավելի կարևոր է հասնել, որ անհրաժեշտ մարդիկ մասնակցեն»,-ասել է Հարֆը:

Այս շաբաթ ԱՄՆ, Ռուսաստանի ու ՄԱԿ ներկայացուցիչները խորհրդակցություններ կանցկացնեն Ժնևի խորհրդաժողովի ժամկետների որոշման շուրջ: ԱՄՆ-ն կներկայացնեն փոխպետքարտուղար Վենդի Շերմանը և Դամասկոսից հեռացած ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը:

Խորհրդաժողովը Ժնևում գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ, նրա անցկացման ժամկետը դեռ հստակ չի որոշված: Նոյեմբերին Բրահիմին եռակողմ հանդիպում կանցկացնի ՌԴ ու ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ: Նույն օրը նա կհանդիպի ՄԱԿ ԱԽ մշտական անդամ մյուս երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ներկայացուցիչների հետ: