Գերմանիան բացառել է Սնոուդենին ապաստան տրամադրելու հնարավորությունը


12:26 , 5 նոյեմբեր, 2013

Գերմանիան բացառել է Սնոուդենին ապաստան տրամադրելու հնարավորությունը Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի կառավարությունը հիմքեր չի տեսնում ևս մեկ անգամ դիտարկելու ԿՀՎ նախկին ներկայացուցիչ Էդուարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու հարցը: «Deutsche Welle» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Վերջինս հիշեցրել է, որ դեռևս 2013 թ-ի հուլիսին Գերմանիայի ՆԳ և ԱԳ նախարարություններն ընդհանուր եզրակացության էին եկել, որ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու պայմաններ չկան:

Զայբերտի խոսքերով, ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագրերը գաղտնազերծած Սնոուդենին ապաստան տրամադրելու հարցում Գերմանիայի իշխանություները ղեկավարվում են ԱՄն հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման անհրաժեշտությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ