Փախստականների պատճառով Բուլղարիան պատրաստվում է արտաքսել միգրանտներին


11:56 , 5 նոյեմբեր, 2013

Փախստականների պատճառով Բուլղարիան պատրաստվում է արտաքսել միգրանտներինPanorama.am-ը գրում է.

Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ցվետլին Յովչևը հայտարարել է մի ծրագիր, որն ուղղված է երկրից տնտեսական միգրանտների արագ արտաքսմանը, քանի որ ԵԽ այս աղքատ երկիրը անընդհատ փախստականների ներհոսք է ունենում: Յովչևը մասնավորապես ասել է, որ միգրանտները, որոնք ոչ մի հիմք չունեն հումանիտար օգնություն կամ փախստականի կարգավիճակ ստանալու, Բուլղարիայից կարտաքսվեն երեք օրվա ընթացքում, իսկ նրանք, ում գործը ավելի խորն ուսումնասիրության կարիք ունի, կտեղավորվեն կենտրոններում, որոնք իրենք չեն կարողանա լքել սեփական հայեցողությամբ:

«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, հումանիտար խնդիրներ ունեցող անձինք` մայրեր երեխաների հետ և այլք, կտեղավորվեն հատուկ հաստատություններում և նրանց գործերը կուսումնասիրվեն արագացված ռեժիմով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ