Աշնանային աքսեսուարների լավագույն տասնյակը (10 Photo)


11:46 , 5 նոյեմբեր, 2013

Կրկին տարվա այն եղանակն է, երբ տերևները թափվում են ծառերից, փողոցները ողողվում են արևի ոսկեգույն շողերով, և մարդիկ կրկին ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը` ցանկանալով պատսպարվել տան տաքության և հարմարավետության մեջ: Մենք իսկապես սիրում ենք աշունը: Տարվա այս եղանակին կյանքի ռիթմն ասես դանդաղում է, սակայն դա հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել կիսատ թողած նախագծերն ավարտին հասցնելու համար: Կարող ես վերցնել տեսախցիկդ և երկար զբոսնել փողոցներում, հանդիպել ընկերներիդ և նրանց հետ սուրճ կամ թեյ վայելել: Մենք որոշեցինք ներկայացնել ձեր ուշադրությանը աշնանային աքսեսուարների լավագույն տասնյակը: Դե ինչ, վայելե՛ք:

 1  «Moleskine» նոթատետր


Աշնանը մենք վերջապես ժամանակ ենք գտնում գրի առնելու համար այն բոլոր գաղափարները, որ ծագում են մեր գլխում: Մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, ու կարող ենք օգտագործել այս փոքրիկ նոթատետրը` կարևոր նշումներ կատարելու համար: Այս հրաշալի փոքրիկ նոթատետրի շապիկի վրայի նկարազարդումը ձեռքի աշխատանք է (ոչ թե տպագրված է): Նոթատետրի 80 էջերն անհամբեր սպասում են ձեր ցնցող գաղափարներին:    

 2  Փայտյա մատիտներ


Արծաթազօծ եզրերով այս գեղեցիկ մատիտները ձեռքի աշխատանք են: Դրանք պատրաստվել են վերամշակված հոյակապ փայտից: Քանի որ այս մատիտները պատրաստվել են իսկական ճյուղերից, դրանք տարբերվում են մեկը մյուսից:

 3  Հիանալի դրամապանակ


Գուադալախարայի Թոնալայի արհեստագործական միությունը հայտնի է իր բազմազան ձեռագործ աշխատանքներով: Այս փոքրիկ ու փափուկ կաշվե պայուսակը պատրաստվել է Թոնալայի արհեստագործների կողմից: Փոքր չափի շնորհիվ այն ավելի շատ դրամապանակ է հիշեցնում, քան պայուսակ:  

 4  Անտառի նկար


Այս լուսանկարն արվել է Օրեգոնում` խաղաղ ու մառախլապատ առավոտյան: Այն անվանվել է «Դժնի գեղեցկություն»: Այն տպագրված է արխիվային լուսանկարչական թղթի վրա:

 5  Ոչխարի մորթիից աթոռի ծածկոց 


Այս ծածկոցների շնորհիվ ձեր աթոռներն ավելի տաքուկ կլինեն: Դրանք պատրաստված են ավստրալիական ոչխարի մորթիից և բնական կաշվից: Ծածկոցների վրա կան կաշվե լարեր, որոնք կապվում են աթոռի թիկնակին: Այս պարզ, բայցև էլեգանտ դիզայնով ծածկոցը առանձնահատուկ գեղեցկություն է հաղորդում աթոռներին: 

 6  Տերևի տպագիր պատկեր


Քամին դեռևս ցիրուցան է անում փողոցներում չորացած տերևները: Այս պատկերը առանձնահատուկ գեղեցիկ գույներ ունի: Այն տպագրված է 10X10 չափի շրջանաձև «Kodak Endura» թղթի վրա:

 7  Վարսակի և մեղրի օճառ


Կոլոիդային վարսակաձավարից և անմշակ մեղրից պատրաստված այս օճառը կգոհացնի անգամ ամենաբծախնդիր մարդկանց:  Այն փափկեցնում է մաշկը և հանգստացնող էֆեկտ ունի: Այն նպաստավոր ազդեցություն է գործում մաշկի ցանկացած տեսակի վրա, մասնավորապես չոր կամ գրգռված մաշկի վրա: Այս օճառը կպաշտպանի մեր մաշկը խստաշունչ ձմռան ընթացքում:  

 8  Շագանակագույն կաշվե պայուսակ


Այս արտասովոր մեծ պայուսակը ձեռքի աշխատանք է: Այն ամբողջովին պատրաստված է 100% բնական փափուկ կաշվից: Պայուսակի դիզայներները Թել Ավիվում բնակվող երկու իսրայելացի քույրեր են, ովքեր որոշել են միասին բացահայտել ստեղծարարության և դիզայնի յուրօրինակ աշխարհը:   

 9  Բրդյա ծածկոց


Այս մոխրագույն բրդյա ծածկոցը հարմարավետության զգացում կպարգևի ձեզ: Այն կարող է օգտագործվել ինչպես աշնանը, այնպես էլ ձմռանը:

 10  Քաթանե բարձ  


Այս ձեռագործ քաթանե բարձը պատրաստված է Թուրքիայում: Այս բարձերը լինում են տարբեր չափերի, ուստի դուք կարող եք ընտրել ձեզ համար ավելի նախընտրելի չափը: Քանի որ այս բարձերը ձեռքի ախատանք են` դրանք իրարից կարող են մի փոքր տարբերվել: