Միխեյիլ Սաակաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին


11:20 , 5 նոյեմբեր, 2013

Միխեյիլ Սաակաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա ՍարկոզիինPanorama.am-ը գրում է.

Վրաստանի գործող նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: «Apsny.ge» կայքի հաղորդմամբ, զրույցի հիմնական թեման եղել է Վրաստանի եվրոպական իտեգրումը: Բացի այդ, կողմերը զրուցել են 2008թ-ին կնքված, այսպես կոչված, Սարկոզի-Մեդվեդև համաձայնագրի իրականացման հեռանկարից, որով դադարեցվել էր ռուս-վրացական պատերազմը: 

«Ես երկար զրուցեցի իմ ընկերոջ Նիկոլա Սարկոզիի հետ: Նա ոչ միայն Ֆրանսիայի անցյալն է, այլև Ֆրանսիայի և Եվրոպայի ապագան: Այդ մասին բոլորը գիտեն», - ասել է Սաակաշվիլին և հավելել, թե Սարկոզին հանդիսանում է «Վրաստանի տարածքային ամբողջականության կենդանի խորհրդանիշը», նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի այնժամ նախագահի ջանքերով էր ստորագրվել Մեդվեդև-Սարկոզի համաձայնագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ