11:13 , 5 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Համաձայն Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խմբի ամենամյա զեկույցի՝ առաջիկա տասնամյակում կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով կտրուկ կվատանան Երկրի վրա կենսապայմանները:
«21-րդ դարում գլոբալ տաքացման հետ կապված կլիմայի բացասական փոփոխությունների պատճառով տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, և կավելանա ամենաաղքատ քաղաքացիների թիվը: Տարվա որոշ եղանակներին առանձին շրջաններում օդի բարձր ջերմաստիճանը կխոչընդոտի մարդկային գործունեության ցանկացած տեսակի: Հաստատություններից դուրս գտնվելը կդառնա կյանքի համար մահացու վտանգավոր»,- նշվում է զեկույցում:
Կմեծանա նաև ջրհեղեղների, անտառային հրդեհների, համաճարակի և սովի հետևանքով զոհերի թիվը:
Այս մասին գրում է ITAR-TASS-ը: