«Բարի» Բիձինան և նրա դրածոները


11:20 , 5 նոյեմբեր, 2013

Վրաստանում ավարտվեց նախագահ Սաակաշվիլու դարաշրջանը, շուտով հրաժարական կտա վարչապետ Ւվանիշվիլին։
Նրանց փոխարինելու են գալիս երիտասարդ գործիչներ։ Սերնդափոխությունն, անշուշտ, դրական է, սակայն եթե տեղի է ունենում բնական ճանապարհով՝ լեգալության և մրցակցության պայմաններում։
Վրաստանի նախագահական ընտրություններն արդար էին՝ ոչ ոք չի վիճում, վարչապետի փոփոխությունն էլ տեղի է ունենում ֆորմալ պրոցեդուրաների շրջանակում։
Սակայն այնպիսի տպավորություն է, որ նոր նախագահն ու վարչապետն, ովքեր քաղաքական լակոնիկ կենսագրություն ունեն՝ իրենց պաշտոնների համար պարտական են բացառապես միլիադատեր Բիձինային։
Օրինակ, երկրի փաստացի ղեկավար, վարչապետի թեկնածու երեսունմեկամյա Իրակլի Ղարիբաշվիլին եղել է Իվանիշվիլու օգնականը «Կարտու» հիմնադրամում։
Ըստ այդմ, Ւվանիշվիլու հրաժարականը վարչապետի պաշտոնից, ըստ էության, ձևական է. նա է ղեկավարելու երկիրն իր դրածոների միջոցով՝ առանց ֆորմալ պատասխանատվության, վերջիններս էլ հաշվետու են լինելու՝ ոչ թե ընտրողին, այլ՝ իրենց քաղաքական «պապային»։
Վրացիներն էլ, ըստ անհրաժեշտության, դիմելու են «բարի թագավորի» օգնությանն ու ողորմածությանը։
Դժվար է այս ամենը դեմոկրատիա և սերնդափոխություն կոչելը։