10:59 , 5 նոյեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Այսօր հանրապետության ողջ տարածքում դեռ կպահպանվի պարզ եղանակը, օրվա երկրորդ կեսին արևմուտից սպասվում է ամպամածության ներթափանցում, սակայն տեղումներ դեռևս չեն դիտվի: Քամին` 7-10մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում մինչև 15մ/վրկ, հավանական է մառախուղը: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ շաբաթվա վերջին օրերին եղանակը փոխվելու է. արդեն ուրբաթ հավանական կլինեն նվազումն ու տեղումները:
Երևանում կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +17+19, երեկոյան +10+12 աստիճան տաքություն: