14:08 , 5 նոյեմբեր, 2013
Վերջերս տեղի ունեցած Հելոուին կոչված տոնը, որն ավելի շատ միջոցառում էր կամ ժամանակ անցկացնելու միջոց և կամ էլ զբոսնելու, ուրախանալու առիթ, դարձավ մեծ, տափակ ու անտրամաբանական քննարկումների պատճառ, դարձավ սուտ-հայրենասիրական, բութ ու հիվանդ ուղեղների, հազարամյա քուն մտած հայի հպարտության ու նոր-նոր ծնված, դեռ աչքերը չբացած ուղեղի պոռթկումների արգասիք: Նախորդ տարիներին այն տոնվեց թերևս ավելի հանգիստ պայմաններում, քանզի հայերն անցած տարի գտնվում էին վերը նշված հազարամյա քնի մեջ: Ընկերներիցս շատերը ոգևորված ու անմտածված հայտարարություններ էին անում, մեկնաբանություններում անթիվ respect-ներ էին ստանում, ու, չնայած, որ այդ ամենն ինձ համար նողկալի էր, ծիծաղելի ու շատ ժամանակ անհասկանալի, ես փորձեցի վերլուծել ու հասկանալ հայերի արթնանալու պատճառը: Հայերն, ընդհանրապես, միշտ արթնանում են ամենաանհարմար ու ոչ կարևոր, կամ էլ անպետք ժամանակ և դա ավելի շատ նայվում է, որպես քիթը խոթել, քան քննարկել ու բարձրաձայնել: Ինչպես նշեցի, այս ամենն ունի իր խորհուրդը` սուտ-հայրենասիրական, Խորենացու և Ագաթանգեղոսի արժանի շարունակողներ, հայ զավակ` երկրին ու ազգին արժանի, չնայած, որ ոչինչ էլ չի անում սրանց համար, պարզապես դեմ է ու ճղճղվում է մեջտեղից` ֆեյսբուքում ստատուսներ գրելով ու իր սրտի խոսքը հայրենիքին ուղղելով: Ենթադրենք, նա իրոք սիրում է իր հայրենիքը, իհարկե չմոռանալով, որ դա իր պատկերացումներում, և գիտի բոլոր հայ ազատամարտիկներին, հայրենիքի համար անձնվիրաբար պայքարողներին, տռալյալյա-տռուլյալյա, բայց, նա միայն սիրում է, մտածում, պաշտում, իր մտածելով` պաշտպանում
Ես համարձակորեն նշում եմ, որ նրանք փթիր են, որովհետև նրանց պայքարը գնում է ֆեյսբուքյան լայքեր ու respect-ներ հավաքելու, իրենց նմաններին գտնելու, իրենցից տարբերվողներին ապացուցելու, հայաճառելու, ցուցադրելու, իրենց կողմը քաշելու համար ու, արդեն պարզ է, ոչ մի կարևոր գործ էլ չի արվում: Իմ պատկերացումներում հայրենասերն ապրում է յուրովի, պայքարող, իրոք պայքարող, զուսպ ու համեստ, բարի, կամեցող, և ոչ թե մնացած բոլորին վիրավորող, երբ նրանք չեն համաձայնում իր կարծիքին: Շեղվեցի ![]()
Վերադառնանք Հելոունյան անցուդարձին ու ասեմ, թե ինչն է ինձ մտահոգել
Երբ հասակակիցներս արժանապատվորեն ժխտում էին օտարամոլությունը, ես մի հետաքրքիր դիմակ էի ընտրում, երբ նրանք գովում էին իրար ու արժանի հայեր համարում, ես զբոսնում էի քաղաքում, երբ նրանք իրենց համարեցին հայրենասեր, որովհետև այդ ժամանակ նստեցին տանը, ես վերադարձա տուն` առանց որևէ հայրենասիրություն մեջս կորցրած, առանց օտարամոլ դարձած և ոչ մի ազգային տեղեկատվություն իմ ուղեղից չբացակայեց այդ ընթացքում: Իհարկե, կարելի է այն մի փոքր այլ տեսանկյունից նայել, և պատկերն, անխոս, կփոխվի, բայց այն կարելի է տեսնել պարզապես միջոցառում, որտեղ մարդիկ պարզապես հագնում են դիմակներ ու զբոսնում են, ի դեպ` չարերին քշելու համար, բայց չարժե սրա վրա կենտրոնանալ
Իմ կարծիքով, սա այնպիսի մի իրադարձություն չէր, որ պետք է այսչափ քննարկումների արժանանար` չնայած լավ միջոց էր միմյանց ցուցադրելու ու իդեալացնելու: Ես կարծում եմ, որ մենք այժմ ունենք ավելի մտահոգիչ խնդիրներ և այս միջոցառումները չէ, որ մեզ դրդում են օտարամոլության կամ ազգի պառակտման: Ամեն դեպքում չմոռանանք աղանդների մասին, որոնց կենտրոնական նպատակը հենց ազգը պառակտելն է, իսկ մենք, դա չհասկանալով, գնում ենք այնպիսի բաների հետևից, որոնք, կարճ ասած, իրենցից բան չեն ներկայացնում
Իսկ երբ սրա մասին ընկերներիցս մեկին ասացի, պատասխանը հետևյալն էր. «Ես չեմ մոռանում դա, եթե դրա մասին մի տոն էլ լիներ, հաստատ կգրեի»: ԴԴԴ Ափսոս, որ բոլորը չէ, բայց մեծ մասը սահմանափակվում է միայն գրելով: Եղեք բարի ու ժպտերես: Շնորհակալություն ![]()