Սիրիայի բնակչության 40%-ը օգնության կարիք ունի


10:45 , 5 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

ՄԱԿ Մարդասիրական հարցերով գերատեսչության ղեկավար Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայի բնակչության 40%-ը կամ 9.3 միլիոն մարդ օգնության կարիք ունի, տեղեկացնում է BBC-ը: Սեպտեմբեր ամսվանից սկսած օգնության կարիք ունեցողների թիվն աճել է 2.5 միլիոնով:

Սիրիայում մոտ 2.5 միլիոն մարդ գտնվում է մեկուսացված կամ շրջափակված բնակավայրերում, նրանցից շատերն ապրում են առանց նորմալ սննդի, էլեկտրականության եւ դեղամիջոցների:

Ինչ վերաբերում է փախստականներին, ապա այդ թիվն արդեն գերազանցել է 2.5 միլիոնը: