Աբխազիայում տեղի է ունենալու հայկական եկեղեցու բացման և օծման արարողություն


10:09 , 5 նոյեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Այսօր աբխազական Գագրա քաղաքում տեղի է ունենալու սուրբ Քրիստոս փրկիչ եկեղեցու բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին օծելու համար Գագրա է ժամանելու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը:

Այս մասին АПСНЫПРЕСС-ին հայտնել է Սուխումի քաղաքի հայկական համայնքի խորհուրդի նախագահ Սուրեն Կարսելյանը: Եկեղեցին կառուցվել է տեղի հայերի և սփյուքռի փողերով: Գագրայում եկեղեցի կառուցելու խոսակցությունները տարվում էին դեռևս 1989 թվականից:

Այդ ժամանակ էլ Գագրա քաղաքում գրանցվել է Հայկական առաքելական եկեղեցու կրոնական համայնքը,որը գլխավորում է Արկադի Սարգսյանը: Նոր եկեղեցու էսքիզային տարբերակը պատրաստվել է սուրբ Էջմիածնում և համաձայն 1992 թվակաին հաստատված պլանի եկեղցին պետք է կառուցվեր հայ ավանդական ոճով, սակայն նրա շինարարությանը խանգարել է վրաց-աբխազական պատերազմը: 2011 թվականի Աբխազիայի հայկական համանյքի համար նշանակալից միջոցառում տեղի ունեցավ` կառուցվող հայկական եկեղեցու գմբեթին տեղադրվեց խաչ:

Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին և Աբխազիայի և Կրասնոդարի տարբեր շրջաններից ժամանած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Այդ օրը Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը օծեց խաչը: