10:33 , 5 նոյեմբեր, 2013
Մեր հանդիպման վայրը նույնն էր ...
Մինչ մեկնելդ...
Դու մեկնեցիր, որովհետև երջանկությունները ժամանակ առ ժամանակ պիտի ընդհատվեն, որ չանհամանան..
Դու մեկնեցիր կրկին վերադառնալու ակնկալիքով...
Իսկ մինչ մեկնելդ՝ մեր հանդիպման վայրը նույնն էր...
Մեր «շքեղ» տունը,որ գնել էինք քո աշխատավարձով...
Մեր սիրած ձվածեղը ...
կլորակներով, անեփ, սրտաձև, թե անալի, մեզ համար բնավ կարևոր չէր...
Կարևորը՝ այն ես էի եփել քեզ համար...
Մեր խղճուկ տնակում, որ քարուքանդ էր շատ հին լինելու պատճառով...
Օդը ներս էր մտնում ու սառեցնում ոսկորներդ, իսկ իմ հագի բարա՜կ վերնաշապիկը փաթաթվել էր տաք բաճկոնովդ ..
Բայց ձվածեղը...
Կարևորը այն համեղ էր մեզ համար.. չէ որ ես էի եփել քեզ համար..
Ու քամին ամենևին չէր խանգարում, որ տա՜ք ձվածեղը սառի ...
Ու քամին ամենևին չէր խանգարում, որ ձվածեղն անհամանա ցրտից...
Երգերից երեքը գժվեցրել էին գլուխս...
Մենք ընդանուր սիրած երգ չունեինք ..
Բայց մի մեղեդի կար, որ մեր խղճուկ տնակը ջերմացնում էր, ու անգամ ձվածեղն էր սկսում եփվել տաքությունից...
Մի մեղեդի էլ կար, որ քո պնդմամբ շատ ավելի գեղեցիկ էր..
Մենք հաճախ էինք վիճում այս երկու մեղեդիների հարցում.. Բայց, դու՝ քո, ես՝ իմ տեսակետը, երբեք չէինք փոխում..
Քո՜ ձայնն էր...
Մեր խղճուկ տան միակ տա՜ք մեղեդին...
....
Մեր տնակի տանիքը չկար ...
Կիսաքանդ էր...
Բայց երջանիկ էինք մենք, անգամ երբ մեր ձվածեղն էր թրջվում անձրևից...
Հետո դու մի անձրևանոց նվիրեցիր ինձ...
Շատ հաճախ, ես դիդմամբ չէի բացում անձրևանոցը , որ ձվածեղը թրջվի...
Արդյունքում մենք սոված կմնայինք, սովից ես կգունատվեի...կմրսեի...իսկ դու ՝ քեզ հատուկ ջենտլմենությամբ, բաճկոնովդ կփաթաթեիր ինձ... (հագիս վերնաշապիկը..)
Ես մի անձրևանոց ունեի... (նույն քո նվիրածը)
Դու անսահման ուրախությամբ էիր հետևում ինձ, թե ինչպես եմ վազում մեր անհատակ, կիսաքանդ տան միջով ու հիանում անձրևանոցովս...
Շատ հաճախ մենք դուրս էինք գալիս զբոսնելու իմ անձրևանոցի տակ...
Ու համարյա միշտ անձրև չէր գալիս..
Մարդիկ մեզ տարօրինակ էին նայում, սակայն դու երբեք չէիր պնդում, որ փակեմ անձրևանոցս, որովհետև ուրախանում էիր տեսնելով, թե ինչքան երջանիկ եմ, երբ քո նվիրած անձրևանոցն եմ պահել մեր գլխավերևում..
Իմ անձրևանոցը ես շատ էի սիրում..
...
Մինչ մեկնելդ միևնույնն է, մենք տանիքը այդպես էլ չվերանորոգեցինք...
Որ երբ անձրև գա , ես չբացեմ անձրևանոցը, մեր ձվածեղը թրջվի.. արդյունքում մենք սոված մնանք, սովից ես գունատվեմ.. մրսեմ.. իսկ դու ՝ քեզ հատուկ ջենտլմենությամբ, բաճկոնովդ փաթաթես ինձ... (հագիս վերնաշապիկը..)
...
Իսկ անսեր մարդիկ միշտ կարծում էին, թե անձրևանոց դու ինձ նվիրեցիր, որովհետև տանիքը վերանորոգելու համար գումար չունեինք..
Որ ձվածեղ ուտում էինք մենք, որովհետև ուրիշ բան գնելու գումար չունեինք..
Որ ծածկում էիր ինձ բաճկոնովդ, որովհետև չունեինք գումար ինձ համար էլ բաճկոն գնելու...
Իսկ անսեր մարդկանց աչքերով...
Մեր հանդիպման վայրը նույնն էր,որովհետև ուրիշ տեղ գնալու համար գումար չունեինք...
Խալխլված տունը, որ գնել էինք քո խղճուկ աշխատավարձի մնացորդներով..
Մարդկանց աչքերով՝ դու մեկնեցիր, որովհետև հոգնեցիր գումար չունենալու մտքից...
...Որովհետև հոգնեցիր իմ մրսելուց..
..Իմ պատրաստած ձվածեղից...
Իսկ մարդկանց աչքերով մենք երջանիկ չէինք...
...
(Հիմա ես ձվածեղներ չեմ սարքում... ինձ մոտ մի տեսակ անալի, անեփ ու ամենևին համեղ չի ստացվում...)