Ադրբեջանի 2014թ. բյուջեի եկամուտները կանխատեսվում են մոտ 23.53 մլրդ դոլար, ծախսերը՝ 25.68 մլրդ դոլար


09:17 , 5 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ադրբեջանի 2014-ի բյուջեի եկամուտը կլինի 18.384 մլրդ մանաթ (23.53 մլրդ դոլար՝ ՀՆԱ-ի 31.4 տոկոսը, որը կանխատեսվում է հաջորդ տարվա համար), ծախսերը՝ 20.063 մլրդ մանաթ (25.68 մլրդ դոլար՝ ՀՆԱ-ի 34.3 տոկոսը): Ինչպես սպասվում՝ 2014-ին կանխատեսվող եկամուտները 775 մլն մանաթով (992 մլն դոլար) քիչ կլինեն ընթացիկ տարվա ցուցանիշներից: 2014-ին ծախսերը կաճեն 1.1 տոկոսով՝ ի տարբերություն 2013-ի 15.2 տոկոսի: Այս մասին գրում է Trend-ը:

«2014-ին բյուջետային ծախսերը կգերազանցեն 20 մլրդ մանաթը (25.6 մլրդ դոլար): Դա պատմական ցուցանիշ է: Այնպիսի երիտասարդ երկրի համար, ինչպիսին Ադրբեջանն է, դա շատ լավ ցուցանիշ է: Սակայն Ադրբեջանն արդեն միջին եկամուտ ունեցող երկրների շարքում է, հետևաբար դրա բյուջետային պարամետրերի աճի տեմպերը ապագայում կարող են կրճատվել»,- ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: